...

Հեշտ ու համեղ. Հավի ապուր՝ պանրից պատրաստված գնդիկներով

Հեշտ ու համեղ. Հավի ապուր՝ պանրից պատրաստված գնդիկներով

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
7 բաժնի համար

  • 400 գ հավի փափկամիս
  • 450 գ կարտոֆիլ
  • 100 գ գլուխ սոխ
  • 45 մլ բուսական յուղ
  • 25 գ մաղադանոս
  • աղ, աղացած սև պղպեղ
  • 2 հատ դափնու տերև
  • 2,3 լ ջուր

Պանրով գնդիկների համար

  • 100 գ պինդ պանիր
  • 50 գ կարագ
  • 1 հատ ձու
  • 15 գ մաղադանոս
  • 100-130 գ ալյուր
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Հավի փափկամիսը փոքր կտորներով կտրատեք, դրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք: Եռացրեք, փրփուրը հեռացրեք: Կրակը թուլացրեք, ավելացրեք դափնու տերևներն ու 30-40 րոպե եփեք:
  2. Պանիրը քերիչով անցկացրեք: 
  3. Մաղադանոսի տերևները մանր կտրատեք: Մի մասը թողեք ապուրը մատուցելու համար:
  4. Պատրաստեք գնդիկները: Պնակի մեջ լցրեք փափկած կարագը, կտրտած մաղադանոսը, քերած պանիրը, ձուն, ալյուրն ու աղը: Խառնեք, փափուկ խմոր ստացեք, կերակրի թաղանթով ծածկեք ու 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
  5. Սոխը մաքրեք, լվացեք, մանր խորանարդաձև կտրատեք: Գազարը մաքրեք ու խոշոր քերիչով անցկացրեք:
  6. Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Սոխը միջին ուժգնության կրակի վրա մոտ 4 րոպե տապակեք մինչև թափանցիկ դառնալը: Ավելացրեք քերած գազարը: Սոխն ու գազարը ևս 4-5 րոպե տապակեք մինչև գազարի փափկելը:
  7. Կարտոֆիլը մաքրեք, փոքր խորանարդների ձևով կտրատեք:
  8. Հավի արգանակի միջից հանեք դափնու տերևները, ավելացրեք կարտոֆիլը, 10 րոպե եփեք:
  9. Սառնարանից հանեք պանրով խմորը, դրանից ընկույզի չափի գնդիկներ արեք:
  10. Ապուրի մեջ ավելացրեք տապակած սոխն ու գազարը: Եռացրեք: Ավելացրեք պանրից պատրաստված գնդիկները:
  11. Թողեք եռա: Կրակը թուլացրեք և ապուրը ևս 8-10 րոպե եփեք: Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացրեք աղը, աղացած սև պղպեղը:
  12. Ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան լցրեք կտրտած մաղադանոսը, մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ