...

Հեշտ ու համեղ. Հավի կրծքամիսը՝ պանրի սոուսի տակ

Հեշտ ու համեղ. Հավի կրծքամիսը՝ պանրի սոուսի տակ

Պատրաստեք հավի մսով ու պարմեզան պանրով այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 6 հատ հավի կրծքամիս
  • 4 ճ.գ. կարագ

Սոուսի համար

  • 200 գ քերած պարմեզան պանիր
  • 1 բաժակ թանձր սերուցք
  • 1/2 բաժակ հավի արգանակ
  • 2 ճ.գ. մարտինի
  • 2 ճ.գ. կիտրոնի քերած կեղև
  • 1 ճ.գ. կիտրոնի հյութ
  • աղացած սպիտակ պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը ծեծեք, աղ ու պղպեղ արեք և կարագի մեջ տապակեք մինչև պատրաստ լինելը: Տապակելու ընթացքում առաջացած հեղուկը լցրեք պնակի մեջ, հովացրեք:
  2. Սոուսի համար մարտինին խառնեք կիտրոնի կեղևի ու հյութի հետ, 5 րոպե տաքացրեք:
  3. Ավելացրեք սերուցքը, արգանակը, կրծքամսի տապակելուց հետո մնացած հեղուկը, քերած պանրի կեսը, աղ ու պղպեղ արեք, էլի տաքացրեք:
  4. Մատուցելիս հավի կրծքամիսը տեղադրեք ափսեի մեջ, վրան լցրեք սոուսն ու քերած պանիրը:
  5. Մատուցեք տապակած լոլիկի ու սպագետտիի հետ մեկտեղ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   771 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ