...

Հեշտ ու համեղ. Հավի կրծքամսով ու խաղողով ամառային աղցան

Հեշտ ու համեղ. Հավի կրծքամսով ու խաղողով ամառային աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները 
5 բաժնի համար

  • 1 հատ հավի կրծքամիս
  • 1 բաժակ առանց կորիզ խաղող
  • 1 ցողուն նեխուր
  • 1/2 փունջ կանաչ սոխ
  • 0,5 բաժակ ընկույզ
  • 1 հատ ավոկադո
  • 1/2 բաժակ մայոնեզ
  • 2 ճ.գ. թթվասեր
  • 1 ճ.գ. կիտրոնի հյութ
  • աղ ու աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը եփեք, հովացրեք, ձեռքով թելերի վերածեք:
  2. Նեխուրը լվացեք, մանր կտրատեք: Խաղողը լվացեք, հատիկներն առանձնացրեք, յուրաքանչյուր հատիկը կիսեք:
  3. Կանաչ սոխը լվացեք, մանր կտրատեք:
  4. Ընկույզը մանր կտրատեք կամ բլենդերով մանրացրեք:
  5. Լավ հասած ավոկադո ընտրեք: Լվացեք, մաքրեք, փոքր կտորներով կտրատեք:
  6. Կտրտած բաղադրիչները լցրեք մեծ պնակի մեջ, աղ ու պղպեղ արեք:
  7. Առանձին պնակի մեջ խառնեք մայոնեզը, թթվասերն ու կիտրոնի հյութը, ստացված զանգվածը լցրեք աղցանի վրա, խառնեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ