Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 4 հատ հավի բդիկ
- 1 գլուխ սոխ
- 1 ճ.գ. կարագ
- 200 գ շամպինյոն
- 1 հատ ձու
- 100 գ կոկոսի փաթիլներ
- 2 ճ.գ. բուսական յուղ
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Հավի բդիկներից թաղանթը կտրելով զգուշորեն հեռացրեք մաշկը՝ աշխատելով չվնասել այն: Յուրաքանչյուր սրունքի հիմքից ոսկորը կտրեք: Բդիկի միսն առանձնացրեք ոսկորից, փափուկ միսը մսաղացով աղացեք:
- Սոխը մանր կտրտեք, տապակեք կարագի մեջ մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: Սունկը կտրատեք, խառնեք սոխի հետ ու տապակեք մինչև պատրաստ լինելը: Պատրաստի շամպինյոնները թողեք՝ հովանան:
- Շամպինյոններն ավելացրեք մսի խճողակին, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
- Հավի բդիկների մաշկը լցոնեք ստացված խառնուրդով և այնպես կարեք, որ ամբողջական հավի բդիկի տեսք ստանա: Բդիկը թաթախեք հարած ձվի, ապա կոկոսի փաթիլների կեսի մեջ: Հավի լցոնած բդիկները տապակեք բուսական յուղի մեջ մինչև պատրաստ լինելը:
- Կարի թելերը հեռացրեք, բդիկների վրա ցանեք մնացած կոկոսի փաթիլներն ու մատուցեք: