...

Հեշտ ու համեղ. Հավի մսով կարկանդակ

Հեշտ ու համեղ. Հավի մսով կարկանդակ

Պատրաստեք հավի մսով, կարտոֆիլով ու գազարով այս համեղ կարկանդակը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 750 գ խմորիչով խմոր
  • 300 գ հավի փափկամիս
  • 2 հատ կարտոֆիլ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 3 ճ.գ. կարագ
  • 1 հատ ձու
  • 1 հատ դափնու տերև
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Հավի փափկամիսը փոքր կտորներով կտրատեք: Կարտոֆիլը, սոխն ու գազարը տաշեղաձև կտրատեք, խառնեք հավի մսի հետ, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
  2. Խմորը 0,7 սմ հաստությամբ բացեք, 2 անհավասար մասի բաժանեք:
  3. Մեծ չափի խմորը դրեք կարագ քսած տապակի մեջ, խմորի վրա լցրեք պատրաստած միջուկը, դափնու տերևը, կարագի փոքրիկ կտորներ: Ծածկեք փոքր չափի խմորով, ծայրերն ամրացրեք: Կարկանդակի կենտրոնում անցք արեք: Կարկանդակի երեսին հարած ձու քսեք և մեկ ժամով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  4. Մատուցելիս կարկանդակը կտրատեք:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   1156 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ