Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 2 պճեղ սխտոր
- 60 մլ անանասի հյութ
- 60 մլ բուսական յուղ
- 1 ճ.գ. սոյայի սոուս
- 1/2 թ.գ. աղ
- աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 700-800 գ հավի կրծքամիս՝ առանց ոսկորի
- 1/2-1 հատ անանաս
Պատրաստման եղանակը
- Սխտորը ճզմեք: Խառնեք անանասի հյութի, բուսական յուղի, սոյայի սոուսի, աղի ու աղացած սև պղպեղի հետ:
- Հավի կրծքամիսը համաչափ կտրատեք: Լցրեք խորը պնակի մեջ:
- Հավի մսի կտորների վրա լցրեք պատրաստած մարինադն ու 1-2 ժամով տեղադրեք սառնարանում:
- Անանասը համաչափ կտրատեք: Հավի մսի ու անանասի կտորները շարեք փայտիկների վրա:
- Փայտիկները շարեք տապակի վրա այնպես, որ ծայրերը տապակից դուրս լինեն, իսկ միսն ու անանասը տապակի հատակին չդիպչեն:
- Տապակը մոտ 20 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
- Ջեռոցից հանեք ու մատուցեք: