...

Հեշտ ու համեղ. Հավի մսով ու գետնանուշով աղցան

Հեշտ ու համեղ. Հավի մսով ու գետնանուշով աղցան

Պատրաստեք հավի մսով, գետնանուշով ու պահածոյացրած եգիպտացորենով այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 180 գ հավի եփած փափկամիս
  • 50 գ բոված, աղի գետնանուշ
  • 300 գ պահածոյացրած եգիպտացորեն
  • 1-ական քաղցր պղպեղ՝ կանաչ ու կարմիր
  • 2 հատ լոլիկ
  • 1/2 բաժակ մայոնեզ
  • 2 ճ.գ. կիտրոնի հյութ
  • 6 ճյուղ մաղադանոս
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Պղպեղները խորովեք, հովացրեք, մաքրեք կեղևից ու սերմերից, պտղամիսը տաշեղների ձևով կտրատեք:
  2. Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մտցրեք եռման, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից ու սերմերից, պտղամիսը խորանարդաձև կտրատեք:
  3. Հավի փափկամիսը տաշեղների ձևով կտրատեք:
  4. Կտրտած մաղադանոսի կեսն ու պատրաստած բաղադրիչները խառնեք եգիպտացորենի, հավի մսի հետ, համեմեք աղի, աղացած սև պղպեղի ու կիտրոնի հյութի հետ խառնած մայոնեզով, խառնեք:
  5. Մատուցելիս աղցանի վրա մանրացրած գետնանուշը ու մաղադանոսի մնացած կեսը լցրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   787 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ