...

Հեշտ ու համեղ. Հավի մսով ու պանրով լցոնած շամպինյոններ

Հեշտ ու համեղ. Հավի մսով ու պանրով լցոնած շամպինյոններ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 360 գ կամ 9 հատ խոշոր շամպինյոն
  • 150 գ հավի փափկամիս
  • 30 գ գլուխ սոխ
  • 30 գ գազար
  • 50 գ պինդ պանիր
  • 5 գ թարմ սամիթ
  • 1 պճեղ սխտոր
  • 40 մլ արևածաղկի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Շամպինյոնների ոտիկները հեռացրեք. դրանք պետք չեն գալու: Սնկերի գլխիկները դանակով փորեք, այնպես որ՝ բաժակներ ստացվեն:
  2. Շամպինյոններից առանձնացրած պտղամիսը մանր կտրատեք: Հավի փափկամիսն էլ շատ մանր կտրատեք:
  3. Սոխն ու գազարը մաքրեք: Սոխը մանր կտրատեք, իսկ գազարն անցկացրեք մանր քերիչի միջով:
  4. Թավայի մեջ տաքացրեք ձեթը, ավելացրեք սոխը, գազարն ու հավի միսը: 2-3 րոպե տապակեք ուժեղ կրակի վրա, ապա ավելացրեք մանրացրած սունկը: Եվս 3-4 րոպե ուժեղ կրակի վրա տապակեք:
  5. Ստացված զանգվածը թավայից լցրեք պնակի մեջ, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք ճզմած սխտորը: Խառնեք:
  6. Շամպինյոնի գլխիկները տեղադրեք տապակի մեջ, լցոնեք ստացած զանգվածով:
  7. Պանիրը մանր քերիչով անցկացրեք: Սամիթը մանր կտրատեք:
  8. Պանիրով շամպինյոնների վրա բուրգ արեք, վրան լցրեք մանրացրած սամիթը:
  9. Սնկերը տեղադրեք նախապես 180 աստիճան ցելսիուս տաքացրած ջեռոցում: 30 րոպեից պատրաստ կլինեն:

Մատուցեք տաք կամ գոլ վիճակում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   621 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ