...

Հեշտ ու համեղ. Հավի մսով ու սնկով ֆրիկասե

Հեշտ ու համեղ. Հավի մսով ու սնկով ֆրիկասե

Ֆրիկասեն ռագու է, որը պատրաստվում է սպիտակ մսից որևէ սպիտակ սոուսի մեջ: Հավի մսով ու շամպինյոններով ֆրիկասեն պարզ ու հասարակ բաղադրատոմս է: Անպայման փորձեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
1 բաժնի համար

  • 150 գ հավի փափկամիս
  • 100 գ շամպինյոն
  • 100մլ 12 տոկոսանոց սերուցք
  • 20գ կարագ
  • 40 գ պինդ պանիր
  • 20 գ ալյուր
  • աղ, աղացած սև պղպեղ, աղացած մշկընկույզ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Հավի փափկամիսը տաշեղաձև կտրատեք:
  2. Թավան տաքացրեք միջին ուժգնության կրակի վրա, նրա մեջ հալեցրեք կարագը:
  3. Շամպինյոնը խոշոր կտորներով կտրատեք:
  4. Հավի փափկամիսը թաթախեք ալյուրի մեջ ու տեղադրեք կարագով թավայի մեջ: Բոլոր կողմերից մոտ 1,5-2 րոպե տապակեք հավի միսը մինչև թույլ ոսկեգույն երանգ ստանալը:
  5. Թավայի մեջ ավելացրեք կտրտած սնկերը:
  6. Հավի միսն ու սունկն իրար հետ 1,5-2 րոպե տապակեք, ավելացրեք աղը, աղացած սև պղպեղն ու աղացած մշկընկույզը:
  7. Ավելացրեք սերուցքը: 
  8. Սերուցքով հավի միսը թողեք շատ թույլ կրակի վրա մոտ 10 րոպե մինչև սերուցքը խտանա:
  9. Պանիրը մանր քերիչով անցկացրեք:
  10. Եփելու վերջում ավելացրեք քերած պանիրը, հանեք կրակից ու խառնեք:
  11. Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   577 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ