...

Քաղցր ու համեղ. Բանանով ու պանրով տոստեր՝ ֆրանսիական ձևով

Քաղցր ու համեղ. Բանանով ու պանրով տոստեր՝ ֆրանսիական ձևով

Պատրաստեք այս համեղ, քաղցր ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 6-8 կտոր տոստի համար նախատեսված սպիտակ հաց
  • 1 հատ բանան
  • 50-60 գ պինդ պանիր
  • 1-2 թ.գ. մեղր կամ շաքարավազ
  • 4-5 հատ ձու
  • 5-6 ճ.գ. կաթ
  • 50-60 գ բուսական յուղ կամ կարագ
  • 25 գ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

  1. Տոստերի ծայրերը (կեղևային մասը) կտրատեք հեռացրեք:
  2. Ձուն ու կաթը խառնեք իրար:
  3. Պանիրը քերիչով անցկացրեք:
  4. Բանանը պատառաքաղով տրորեք:
  5. Իրար հետ խառնեք պանիրը, բանանն ու մեղրը:
  6. Տոստի հացի կենտրոնում լցրեք բանանապանրային խառնուրդից՝ 1,5-2 թ.գ. (կախված հացի չափսից): Տոստի մյուս կտորով ծածկեք:
  7. Տոստերը թաթախեք կաթի ու ձվի խառնուրդի մեջ:
  8. Թավայի մեջ տեղադրեք կարագը, թավան դրեք կրակին: Կարագը լավ տաքանալուց հետո կրակը թուլացրեք. տապակելիս պանիրը պետք է հասցնի հալչել:
  9. Տոստերը ձվի խառնուրդի մեջ թաթախելուց անմիջապես հետո տեղադրեք տաքացած թավայի մեջ ու երկու կողմից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ ամեն կողմից մոտ 3-4 րոպե:
  10. Պատրաստի տոստերը տեղադրեք ափսեի մեջ, մի փոքր սեղմեք ու վրան շաքարի փոշի ցանեք:
  11. Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ