...

Հեշտ ու համեղ. Պանրով ու հավով ապուր՝ ֆրանսիական ձևով

Հեշտ ու համեղ. Պանրով ու հավով ապուր՝ ֆրանսիական ձևով

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 500 գ հավի փափկամիս
  • 200 գ հալած պանիր
  • 400 գ կարտոֆիլ
  • 150 գ գլուխ սոխ
  • 180 գ գազար
  • 30 գ կարագ
  • աղ, աղացած սև պղպեղ, կանաչի

Պատրաստման եղանակը

  1. Հավի փափկամիսը ոչ շատ փոքր կտորներով կտրատեք, լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, դրեք կրակին, եռացրեք, միջին ուժգնության կրակի վրա 30 րոպե եփեք:
  2. Կարտոֆիլը մաքրեք, լվացեք, փոքր կտորներով կտրատեք:
  3. Գազարը մաքրեք, լվացեք, տաշեղաձև կտրատեք: Սոխը մաքրեք, լվացեք, խորանարդաձև կտրատեք:
  4. Հավի փափկամսին ավելացրեք կտրտած կարտոֆիլը, ևս 15 րոպե եռացրեք:
  5. Թավան տաքացրեք, մեջը կարագ դրեք, ավելացրեք սոխն ու գազարը, միջին ուժգնության կրակի վրա խառնելով մոտ 3 րոպե շոգեխաշեք:
  6. Տապակած գազարն ու սոխն ավելացրեք ապուրին, աղ ու պղպեղ արեք, 3-4 րոպե եփեք:
  7. Հալած պանիրը փոքր կտորներով կտրատեք:
  8. Կանաչին լվացեք ու մանր կտրատեք: Ապուրին ավելացրեք հալած պանիրն ու կանաչին, լավ խառնեք ու հանեք կրակի վրայից:
  9. Մատուցեք չորահացի հետ:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   593 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ