...

Հեշտ ու համեղ. Միսն ու կարտոֆիլը՝ ֆրանսիական ձևով

Հեշտ ու համեղ. Միսն ու կարտոֆիլը՝ ֆրանսիական ձևով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 500 գ խոզի միս
  • 3 գլուխ սոխ
  • 1 կգ կարտոֆիլ
  • 200-250 գ պինդ պանիր
  • բուսական յուղ, մայոնեզ, աղ ու աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը մաքրեք, լվացեք, բարակ շերտերով կտրատեք, շարեք բուսական յուղ քսած տապակին:
  2. Սոխը մաքրեք, օղակաձև կտրատեք ու հավասարաչափ շարեք կարտոֆիլի վրա: Աղ ու պղպեղ արեք:
  3. Միսը փոքր կտորներով խորանարդաձև կտրտեք, տեղադրեք կարտոֆիլի ու սոխի վրա, էլի աղ ու պղպեղ արեք:
  4. Մսի վրա հաստ շերտով մայոնեզ քսեք: Մայոնեզի վրա լցրեք քերած պանիրը:
  5. Տապակը տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Ուտեստը պատրաստ կլինի 45 րոպեից կամ 1 ժամից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   372 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ