...

Քաղցր ու համեղ. Մանդարիններով մուալե

Քաղցր ու համեղ. Մանդարիններով մուալե

Պատրաստեք այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 2 հատ մանդարին
  • 100 գ նուշ կամ նուշի ալյուր
  • 50 գ ցորենի ալյուր
  • 3 հատ ձու
  • 100 գ կարագ
  • 100 գ շաքարի փոշի
  • 0,3 թ.գ. փխրեցուցիչ
  • կարագ՝ ֆորմաներին քսելու համար

Պատրաստման եղանակը

  1. Կարագը հալեցրեք, օրինակ՝ դնելով միջին ուժգնության ջերմաստիճանի ջեռոցում:
  2. Ձվերը հարեք մինչև միատարր զանգված ստանալը:
  3. Շաքարի փոշին մաղեք պնակի մեջ, որպեսզի գնդիկներ չմնան:
  4. Նույն պնակի մեջ մաղեք ալյուրը: Ավելացրեք փխրեցուցիչը և նուշի ալյուրը:
  5. Մանդարինների կեղևից մոտ կես թեյի գդալի չափով աղացեք ու խառնեք ալյուրին:
  6. Ալյուրի զանգվածին խառնեք ձվի զանգվածն ու խառնեք: Ստացվածը խառնեք կարագի հետ: Խառնեք մինչև միատարր զանգված ստանալը: Խմորը պատրաստ է:
  7. Պատրաստեք ֆորմաները: Մանդարիններն ընտրեք ձեր ֆորմաների չափով:
  8. Մանդարինները լվացեք, չորացրեք, վերևի մասը կտրեք ու օղակաձև կտրատեք՝ յուրաքանչյուր մանդարինից 3 օղակ ստանալով:
  9. Ֆորմաները պատեք կարագով ու մանդարինի օղակները տեղադրեք դրանց մեջ:
  10. Մանդարինների վրա լցրեք խմորը՝ ֆորմաների մոտ 2/3 բարձրությամբ:
  11. Ֆորմաները մոտ 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  12. Մատուցելիս մուալեն շրջեք, որպեսզի մանդարինները երևան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   365 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ