...

Հեշտ ու համեղ. Տավարի միսը սնկի հետ՝ բուրգունդյան ձևով

Հեշտ ու համեղ. Տավարի միսը սնկի հետ՝ բուրգունդյան ձևով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 800-900 գ տավարի փափկամիս
  • 1-2 գլուխ սոխ
  • 300 գ գազար
  • 2 հատ դափնու տերև
  • մի քանի ճյուղ ուրց
  • 750 մլ կարմիր չոր գինի
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 200 գ շամպինյոն
  • 150 գ ապխտած բեկոն
  • 3 պճեղ սխտոր
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • 50 գ կարագ
  • 2 ճ.գ. տոմատի մածուկ
  • 2-3 ճ.գ. ալյուր
  • 1 լ տավարի մսի արգանակ

Պատրաստման եղանակը

  1. Տավարի միսը 4-5 սմ կտորներով կտրատեք: Սոխը կիսաօղակաձև կտրատեք, իսկ գազարը՝ օղակաձև:
  2. Միսը խառնեք գազարի ու սոխի հետ, ավելացրեք 1 դափնու տերև ու 2-3 ճյուղ ուրց: Վրան լցրեք գինին, կափարիչով ծածկեք ու 10-12 ժամով տեղադրեք սառնարանում:
  3. Գինին, որի մեջ մարինացվել է միսը, լցրեք կաթսայի մեջ, եռացրեք ու մի քանի րոպեով թողեք միջին ուժգնության կրակի վրա մինչև հեղուկի ծավալը կրճատվի 2 անգամ:
  4. Միսն առանձնացրեք գազարից ու սոխից: Թղթե անձեռոցիկով մաքրեք, աղ ու պղպեղ արեք:
  5. Սունկը կիսեք կամ չորս մասի բաժանեք, բեկոնը մոտ 1 սմ լայնությամբ երկար շերտերով կտրատեք: Սխտորը դանակով մանրացրեք:
  6. 2 ճ. գ. բուսական յուղով թավան դրեք միջին ուժգնության կրակին: Տավարի միսը բոլոր կողմերից տապակեք մեջը, տեղադրեք ափսեի մեջ:
  7. Նույն թավայի մեջ տապակեք բեկոնը մինչև կարմրելն ու ավելացրեք մսին:
  8. Մի գդալ բուսական յուղ էլ ավելացրեք թավայի մեջ ու տապակեք սունկը: Տեղադրեք առանձին ափսեի մեջ:
  9. Նույն յուղի մեջ տապակեք սոխն ու լցրեք սունկի վրա:
  10. Թավայի մեջ ավելացրեք կարագն ու 3-4 րոպե տապակեք գազարը: Ավելացրեք սխտորն ու մեկ րոպե էլ տապակեք:
  11. Թավայի մեջ ավելացրեք տոմատի մածուկն ու ևս 2 րոպե տապակեք: Ավելացրեք մաղած ալյուրն ու խառնելով 2 րոպե էլ տապակեք:
  12. Անընդհատ խառնելով՝ նախ լցրեք տաք արգանակը, իսկ հետո՝ եփած գինին: Մի քանի ճյուղ ուրց, 1 դափնու տերև, 1/4 թ.գ. աղ ու մի փոքր աղացած սև պղպեղ ավելացրեք: Եռացրեք:
  13. Միսը բեկոնի հետ լցրեք հաստ պատերով տապակի մեջ, վրան լցրեք գինու սոուսը: Վրան ծածկեք ու 1 ժամով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  14. Մսին ավելացրեք նախապես տապակած սունկն ու սոխը: Եվս 1-1,5 ժամով տեղադրեք ջեռոցում: Ուտեստի պատրաստ լինելը որոշեք մսի միջոցով. այն պետք է փափկի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   322 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ