...

Քաղցր ու համեղ. Ֆրանսիական նրբաբլիթներ՝ «Կրեպ Սյուզետ»

Քաղցր ու համեղ. Ֆրանսիական նրբաբլիթներ՝ «Կրեպ Սյուզետ»

Պատրաստեք նարնջի սոուսով նրբաբլիթները:

Բաղադրիչները

Նրբաբլիթների համար

  • 150 գ ալյուր
  • 500 մլ կաթ
  • 2 հատ ձու
  • 3 ճ.գ. հալեցրած կարագ
  • 1 պտղունց աղ

Սոուսի համար

  • 2 հատ նարինջ
  • 50 գ կարագ
  • 4 ճ.գ. շաքարավազ
  • 4 ճ.գ. լիկյոր կամ կոնյակ

Պատրաստման եղանակը

  1. Ձվերը մի պտղունց աղի հետ հարեք:
  2. Խառնելով աստիճանաբար ավելացրեք ալյուրն ու կաթը:
  3. Ավելացրեք նաև հալած կարագը, խառնեք: Բավական ջրիկ խմոր է ստացվելու: 30 րոպեով պահեք սառը տեղում:
  4. Թավան մեկ անգամ պատեք կարագով ու պատրաստեք նրբաբլիթները: Դրանք պետք է բարակ ստացվեն:
  5. Նրբաբլիթները եռանկյունաձև ծալեք:
  6. Պատրաստեք նարնջի սոուսը: Նարինջներից մեկի կեղևը քերեք: Երկու նարինջներից էլ հյութը քամեք:
  7. Թավայի մեջ հալեցրեք կարագը, ավելացրեք նարնջի հյութն ու քերած կեղևը, շաքարավազը: Մոտ 15 րոպե շոգեխաշեք:
  8. Նարնջի սոուսի կեսը լցրեք նրբաբլիթների վրա, թողեք ներծծվեն սոուսով:
  9. Սոուսի մնացած մասի մեջ լցրեք լիկյորը կամ կոնյակը, նրբաբլիթները մի փոքր շոգեխաշեք կոնյակով սոուսի մեջ:
  10. Նրբաբլիթները հանեք թավայից, տեղադրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ