...

Հեշտ ու համեղ. Հավի մսով, սնկով ու պանրով գնդիկներ

Հեշտ ու համեղ. Հավի մսով, սնկով ու պանրով գնդիկներ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 200-250 գ հավի փափկամիս
  • 3 հատ ձու
  • 3-5 հատ շամպինյոն
  • 1 ճ.գ. բուսական յուղ
  • 150 գ պանիր
  • աղ, աղացած սև պղպեղ ու մայոնեզ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Հավի միսը 20-25 րոպե եփեք, ձուն՝ 10 րոպե: Թողեք հովանան:
  2. Սունկը փոքր կտորներով կտրատեք: Բուսական յուղով թավայի մեջ մի քանի րոպե տապակեք ու հովացրեք:
  3. Հավի միսը փոքր կտորներով կտրատեք: Ձուն ու պանիրը քերիչով քերեք:
  4. Հավի միսը, սունկն ու պանիրը խառնեք: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մայոնեզն ու քերած պանրի 2/3 մասը: Լավ խառնեք:
  5. Ստացված զանգվածից ընկույզի մեծության գնդիկներ արեք ու գլորեք մնացած պանրի մեջ: Ստացված գնդիկները տեղադրեք ափսեի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   526 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ