...

Հեշտ ու համեղ. Հավի թակած կոտլետ՝ պանրով ու քունջութով

Հեշտ ու համեղ. Հավի թակած կոտլետ՝ պանրով ու քունջութով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 400 գ հավի փափկամիս
  • 100 գ պինդ պանիր
  • 1 հատ ձու
  • 1 ճ.գ. քունջութ
  • աղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի
  • կարագ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

  1. Հավի փափկամիսը բարակ շերտերի բաժանեք, երկու կողմից մուրճիկով թակեք: Աղ արեք, համեմեք:
  2. Պանիրը քերիչով քերեք, ավելացրեք քունջութն ու խառնեք:
  3. Ձուն ջարդեք պնակի մեջ, մի պտղունց աղ արեք ու խառնեք: Հավի թակած միսը թաթախեք մեջը, հետո հանեք, մտցրեք պանրի ու քունջութի խառնուրդի մեջ, շուռ տվեք, որ բոլոր կողմերից պանրով  ու քունջութով պատվի: Նույնը կրկնեք մսի մյուս կտորների հետ:
  4. Կարագով թավան դրեք կրակին: Մեջը երկու կողմից տապակեք հավի կոտլետները (յուրաքանչյուր կողմը՝ մոտ 3 րոպե):
  5. Մատուցեք տաք վիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   283 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ