...

Հեշտ ու համեղ. Հավով, բրնձով ու հալած պանրով ապուր

Հեշտ ու համեղ. Հավով, բրնձով ու հալած պանրով ապուր

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 200 գ հավի միս
  • 3-4 հատ կարտոֆիլ
  • 80 գ բրինձ
  • 1 հատ գազար
  • 1 գլուխ սոխ
  • 200 գ հալած պանիր
  • 4 կտոր հաց
  • 1,5 լ ջուր
  • աղ, բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Կաթսայի մեջ լցրեք ջուրը, մեջը դրեք հավը, աղ արեք: Եռալուց հետո հավը 30 րոպե եփեք: Եփելուց հետո միսը հանեք, արգանակը հովացրեք:
  2. Արգանակը կրկին եռացրեք, ավելացրեք լվացած բրինձը: Միջին ուժգնության կրակի վրա 10-15 րոպե եփեք:
  3. Կաթսայի մեջ ավելացրեք խորանարդաձև կտրտած կարտոֆիլը և 10 րոպե էլ եփեք:
  4. Թավայի մեջ տապակեք խորանարդաձև կտրտած սոխը և քերած գազարը: Տապակածն ավելացրեք ապուրին:
  5. Ավելացրեք հալած պանիրն ու լավ խառնեք ապուրը, որպեսզի պանիրը լուծվի:
  6. Ամենավերջում ապուրին ավելացրեք հավի կտրտած միսը, եռացրեք, հանեք կրակի վրայից, թողեք մի քիչ մնա:
  7. Բուսական յուղով թավայի մեջ խորովեք հացի կտորները մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  8. Ապուրը մատուցեք տաք վիճակում՝ զարդարելով չոր հացի կտորներով ու թարմ կանաչիով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   282 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ