...

Հեշտ ու համեղ. Հավը՝ սխտորով ու սոյայի սոուսով

Հեշտ ու համեղ. Հավը՝ սխտորով ու սոյայի սոուսով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 1 հատ հավ
  • 1 ճ.գ. սոյայի սոուս
  • 1 ճ.գ. բուսական յուղ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 ճ.գ. մեղր
  • 2 ճ.գ. նարնջի հյութ
  • աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Հավը փորի հատվածից բացեք ու այնպես տեղադրեք, որ կողոսկրերը հպվեն յուղով պատած տապակին:
  2. Հավի վրա քսեք կտրտած-մանրացրած սխտորն ու սոյայի սոուսը, վրան պղպեղ ցանեք, 12 ժամ թողեք սառը տեղում:
  3. Հավով տապակը փայլաթիթեղով ծածկեք ու 1 ժամ տապակեք 160 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Փայլաթիթեղը հեռացրեք: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ հավի վրա լցրեք մեղրի հետ խառնած նարնջի հյութը:
  4. Հավը տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  5. Մատուցեք բանջարեղենով աղցանի կամ տապակած կարտոֆիլի հետ:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ