...

Հեշտ ու համեղ. Հնդկաձավարի լապշա՝ բանջարեղենով ու սնկով

Հեշտ ու համեղ. Հնդկաձավարի լապշա՝ բանջարեղենով ու սնկով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 150 գ հնդկաձավարի լապշա (սոբա)
  • 100 գ շամպինյոն
  • 60 գ կանաչ լոբի
  • կես բուլղարական պղպեղ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 թ.գ. կոճապղպեղի արմատ
  • 2 ճ.գ. սոյայի սոուս
  • 1 թ.գ. քունջութ

Պատրաստման եղանակը

  • Հնդկաձավարի լապշան մոտ 6 րոպե եփեք աղաջրի մեջ: Կարևոր է այն շատ չեփելը, որպեսզի շատ չփափկի:
  • Շամպինյոնը կտրատեք: Փոքր քանակությամբ բուսական յուղով թավայի մեջ մի քանի րոպե տապակեք:
  • Շամպինյոնով թավայի մեջ ավելացրեք կանաչ լոբին ու տաշեղաձև կտրտած բուլղարական պղպեղը: Խառնելով ևս մի քանի րոպե տապակեք: Լոբին խորհուրդ է տրվում նախապես սառեցնել, որ ավելորդ հեղուկ չթողնի:
  • Սխտորը մանր կտրատեք, ավելացրեք տապակվող բանջարեղենին:
  • Թարմ կոճապղպեղը քերիչով քերեք, խառնեք սոյայի սոուսի հետ: Լցրեք տապակվող բանջարեղենի վրա: Լավ խառնեք:
  • Սոբան քամեք, լցրեք բանջարեղենի վրա, թավան հանեք կրակից:
  • Սպիտակ քունջութի սերմերը չոր թավայով բովեք մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: Ուտեստի վրա լցրեք քունջութը, ցանկության դեպքում չիլի պղպեղ արեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ