...

Հեշտ ու համեղ. Հնդկաձավարով ու խոզի մսով ապուր

Հեշտ ու համեղ. Հնդկաձավարով ու խոզի մսով ապուր

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 400 գ խոզի միս (ոսկորով)
  • 100 գ հնդկաձավար
  • 400 գ կարտոֆիլ
  • 100 գ գլուխ սոխ
  • 100 գ գազար
  • 30 մլ բուսական յուղ
  • 1 պճեղ սխտոր
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • 2 հատ դափնետերև
  • 10-15 գ համեմ կամ մաղադանոս
  • 2 լ ջուր

Պատրաստման եղանակը

  1. Խոզի միսն ամբողջ կտորով դրեք կաթսայի մեջ, վրան ջուր լցրեք, դրեք կրակին: Եռացրեք, փրփուրը հեռացրեք, կափարիչով ծածկեք ու թույլ կրակի վրա 1,5 ժամ եփեք:
  2. Հնդկաձավարը լավ լվացեք, քամեք: Չոր թավան տաքացրեք, հնդկաձավարը լցրեք մեջը:
  3. Հնդկաձավարը միջին ուժգնության կրակի վրա խառնելով մոտ 5 րոպե բովեք: Այն պետք է ամբողջությամբ չորանա ու սկսի ճաքել:
  4. Եփած միսը հանեք ջրից, ոսկորը հեռացրեք ու միսը միջին կտորներով կտրատեք, դրեք ափսեի մեջ: Մսով ափսեն ծածկեք կերակրի թաղանթով: Մսաջուրը քամեք:
  5. Կարտոֆիլը մաքրեք, լվացեք, միջին չափի խորանարդի ձևով կտրատեք:
  6. Արգանակի մեջ լցրեք կարտոֆիլը: Ավելացրեք նաև հնդկաձավարը և դափնու տերևը: Դրեք կրակին, եռացրեք ու 10 րոպե եփեք:
  7. Սոխն ու գազարը մաքրեք: Սոխը մանր կտրատեք, իսկ գազարն անցկացրեք քերիչի միջով:
  8. Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, գազարն ու սոխը ավելացրեք, տապակեք մոտ 5 րոպե մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  9. Տապակած գազարն ու սոխը, կտրտած միսը լցրեք արգանակի մեջ: Աղ արեք: Ապուրը ևս 5-7 րոպե եփեք մինչև հնդկաձավարի ու կարտոֆիլի եփվելը:
  10. Սխտորը մաքրեք, ճզմեք, ավելացրեք ապուրին: Պղպեղ արեք: Եվս 1 րոպե եփեք, հանեք կրակի վրայից:
  11. Մաղադանոսը կամ համեմը մանր կտրատեք: Ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան լցրեք կանաչին ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   579 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ