...

Հեշտ ու համեղ. Հնդկահավի մսով ու թուրինջով պիցցա

Հեշտ ու համեղ. Հնդկահավի մսով ու թուրինջով պիցցա

Պատրաստեք այս համեղ պիցցան:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 500 գ շերտավոր խմոր
  • 400 գ հնդկահավի փափկամիս
  • 2 հատ թուրինջ
  • 1 հատ գազար
  • 100 գ դդմիկ
  • 200 գ քերած պինդ պանիր
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
  • աղ ու պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Շերտավոր խմորը բացեք, տեղադրեք ջուր քսած տապակի մեջ, վրան պատառաքաղով անցքեր արեք:
  2. Հնդկահավի միսը տապակեք, մանր կտրատեք, տեղադրեք խմորի վրա, աղ ու պղպեղ արեք: Գազարն ու դդմիկը քերիչով անցկացրեք:
  3. Թուրինջը մաքրեք կեղևից, պտղամիսը մասնատեք: Թուրինջի կտորները շարեք հնդկահավի մսի վրա, վրան ցանեք քերած գազարն ու դդմիկը, աղ ու պղպեղ արեք, ցողեք ձեթով:
  4. 10 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում, ապա հանեք, վրան լցրեք քերած պանիրն ու ևս 15 րոպե տապակեք ջեռոցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ