...

Հեշտ ու համեղ. Հորիատիկի աղցան

Հեշտ ու համեղ. Հորիատիկի աղցան

Պատրաստեք այս հունական աղցանը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 400 գ լոլիկ
  • 1 հատ վարունգ
  • 300 գ քաղցր կանաչ պղպեղ
  • 250 գ կարմիր գլուխ սոխ
  • 100 գ զեյթուն
  • 200 գ ֆետա պանիր
  • 1/2 թ.գ. չորացրած սուսամբար (майоран)
  • 1 թ.գ. աղացած կարմիր պղպեղ

Համեմելու համար

  • 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 3 ճ.գ. գինու քացախ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկները կտրատեք, վարունգների կեղևը մաքրեք և օղակաձև կտրատեք:
  2. Սոխը օղակաձև կտրատեք: Քաղցր պղպեղը կիսեք, մաքրեք սերմերից, պտղամիսը երկար տաշեղների ձևով կտրատեք: Զեյթունի կորիզները հանեք:
  3. Կտրտած լոլիկը, վարունգը, սոխը, պղպեղն ու զեյթունը լցրեք աղցանամանի մեջ ու խառնեք:
  4. Համեմունքի համար քացախի մեջ լուծեք աղն ու պղպեղը, ապա բարակ շիթով լցրեք ձեթը: Խառնեք մինչև միատարր զանգված ստանալը: 
  5. Աղցանն անմիջապես ցողեք պատրաստած համեմունքով, խառնեք, որպեսզի բոլոր բաղադրիչները բուրումնավետ խառնուրդով պատվեն: Աղցանը 10 րոպե թողեք սենյակային ջեմաստիճանում:
  6. Ֆետա պանիրը խորանարդաձև կտրատեք, լցրեք աղցանի վրա: Աղցանին ավելացրեք սուսամբարը, պղպեղ արեք ու էլի խառնեք:
  7. Մատուցելիս աղցանի վրա կարելի է կտրտած սամիթ կամ մաղադանոս լցնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ