...

Հեշտ ու համեղ. Հորթի մսով շչի

Հեշտ ու համեղ. Հորթի մսով շչի

Պատրաստեք հորթի մսով շչին:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 600 գ կաղամբ
  • 400 գ հորթի միս (կրծքի հատվածից)
  • 1,5 լիտր ջուր
  • 4 հատ լոլիկ
  • 1 հատ գազար
  • 1 հատ մաղադանոսի արմատ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ քաղցր պղպեղ
  • 1 հատ կարտոֆիլ
  • 80 գ սպանախ
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • 4 թ.գ. թթվասեր
  • 2 ճ.գ. մաղադանոսի կամ սամիթի կտրտած տերևներ
  • դափնու տերև
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Հորթի կրծքամսի վրա տաք ջուր լցրեք, արագ հասցրեք եռման աստիճանի, փրփուրը հեռացրեք: Ավելացրեք աղը, թույլ եռալով 1 ժամ 30 րոպե եփեք: Արգանակը հովացրեք, միսը ոչ մեծ կտորներով կտրատեք:
  2. Կարտոֆիլն ուղղանկյունաձև կտրատեք, կաղամբը, գազարը, քաղցր պղպեղը, սոխն ու մաղադանոսի արմատը՝ տաշեղաձև: Լոլիկների կեղևը հեռացրեք, պտղամիսը կտրատեք:
  3. Յուղը տաքացրեք, սոխը 5 րոպե տապակեք յուղի մեջ, ավելացրեք գազարը, քաղցր պղպեղն ու ևս 10 րոպե պատրաստեք:
  4. Կտրատեք սպանախը:
  5. Եռացող արգանակի մեջ լցրեք կարտոֆիլն ու կաղամբը: 15 րոպե եփեք, ապա ավելացրեք պատրաստած սոխը, գազարը, քաղցր պղպեղը: Ավելացրեք նաև մաղադանոսը, լոլիկը, համեմունքները, սպանախն ու 15 րոպե եփեք: Եփելու ավարտին մոտ ավելացրեք մսի կտորները:
  6. Պատրաստի ապուրը 15 րոպե թողեք գազօջախին, ապա լցրեք ափսեների մեջ: 
  7. Մատուցելիս համեմեք թթվասերով ու կտրտած կանաչիով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ