Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
6 բաժնի համար
- 900 գ տավարի միս
- 1 հատ սոխ
- 2 հատ գազար
- 2 ճյուղ նեխուր
- 3-4 հատ կարտոֆիլ
- 3 պճեղ սխտոր
- 3 ճ.գ. ձիթապտղի յուղ
- աղ, աղացած սև պղպեղ
- 1 լ տավարի մսի արգանակ
- 480 մլ մուգ գարեջուր
- 2 թ.գ. չորացրած ուրց
- 3-4 ճյուղ մաղադանոս
Պատրաստման եղանակը
- Տավարի միսը խոշոր խորանարդների ձևով կտրատեք: Մաքրեք բանջարեղենը: Սոխը մանր խորանարդների ձևով կտրատեք, իսկ գազարը, նեխուրն ու կարտոֆիլը՝ խոշոր: Սխտորը մանրացրեք:
- Մեծ կաթսայի մեջ 2 ճ.գ. ձիթապտղի յուղ տաքացրեք: Յուղի մեջ 8-10 րոպե տապակեք տավարի միսը մինչև ոսկեգույն երանգ ստանալը, ապա ափսեների մեջ տեղափոխեք մսի կտորները:
- Նույն կաթսայի մեջ լցրեք մնացած ձիթապտղի յուղը: Յուղի մեջ լցրեք կտրտած սոխը, գազարն ու նեխուրը և դրանք 5 րոպե տապակեք մինչև փափկելը, ձեր ճաշակով աղ ու պղպեղ արեք:
- Ավելացրեք սխտորն ու ևս 1 րոպե տապակեք: Ապա ավելացրեք տավարի մսի կտորները, կարտոֆիլը, արգանակը, գարեջուրն ու ուրցը:
- Ռագուն հասցրեք եռման, ապա թուլացրեք կրակը, կաթսան կափարիչով ծածկեք ու 30 րոպե շոգեխաշեք մինչև միսն ու կարտոֆիլը փափկեն:
- Պատրաստի ռագուի մեջ լցրեք կտրտած մաղադանոսն ու մատուցեք: