Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
- 1 նարինջ
- 1 կտոր (մոտ 1 սմ) կոճապղպեղ
- 4 պճեղ սխտոր
- 2-3 ճյուղ հազրեվարդ (розмарин)
- 3 ճ.գ. բուսական յուղ
- 2 ճ.գ. լայմի հյութ
- 1/2 թ.գ. աղ
- 1/4 թ.գ. աղացած սև պղպեղ
- 1 կգ իշխանի փափկամիս
Պատրաստման եղանակը
- Նարնջից առանձնացրեք կեղևն ու մանրացրեք: Նարնջի մի մասը բարակ կտրատեք, մյուս մասի հյութը քամեք:
- Կոճապղպեղը, սխտորն ու հազրեվարդը մանր կտրատեք: Խառնեք բուսական յուղի, նարնջի ու լայմի հյութի, նարնջի կեղևի, աղի ու աղացած սև պղպեղի հետ:
- Ձկան կտորների վրա լցրեք ստացված սոուսն ու մի քանի ժամով տեղադրեք սառնարանում: Ձուկը հանեք սառնարանից, շարեք տապակի մեջ, ձկան յուրաքանչյուր կտորի վրա տեղադրեք նարնջի մի կտոր: Տապակը 15 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Հանեք ջեռոցից, տեղադրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք: