...

Հեշտ ու համեղ. Ջամբալայա

Հեշտ ու համեղ. Ջամբալայա

Պատրաստեք ամերիկյան խոհանոցի այս համեղ ուտեստը, որի անփոխարինելի բաղադրիչները բրինձն ու լոլիկն են: 

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 400 գ նրբերշիկ (ցանկալի է՝ կիսաապխտած կամ ապխտած)
  • 350 գ բրինձ
  • 1 գլուխ սոխ
  • 200 գ բուլղարական պղպեղ
  • 300 գ լոլիկ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 ճ.գ. տոմատի մածուկ
  • 60 մլ բուսական յուղ
  • 1 փունջ թարմ մաղադանոս
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով եռացրած ջրի մեջ մտցրեք ու հանեք, դրեք ափսեի մեջ:
  2. Սոխն ու սխտորը մաքրեք: Սոխը փոքր խորանարդների ձևով կտրատեք, սխտորը շատ մանր կտրատեք:
  3. Քաղցր բուլղարական պղպեղը մաքրեք սերմերից ու ոչ մեծ կտորներով կտրատեք:
  4. Լոլիկների կեղևը մաքրեք ու խորանարդաձև կտրատեք:
  5. Նրբերշիկների թաղանթները հեռացրեք ու օղակաձև կտրատեք:
  6. Բուսական յուղի մեջ նրբերշիկները տապակեք ու դրեք մի կողմ:
  7. Խորը թավայում, որի մեջ պիտի պատրաստեք ուտեստը, տաքացրեք բուսական յուղը: Սոխը տապակեք մինչև թափանցիկ դառնալը:
  8. Տապակած սոխին ավելացրեք կտրտած պղպեղն ու մի փոքր տապակեք:
  9. Ավելացրեք լոլիկը, սխտորն ու տոմատի մածուկը: Աղ ու պղպեղ արեք:
  10. Ապա ավելացրեք նրբերշիկն ու բրինձը: Խառնեք: Վրան եռացրած ջուր լցրեք: Ջուրը պետք է թավայի պարունակությունից 1,5-2 սմ բարձր լինի: Կրակը թեժացրեք, թավան կափարիչով ծածկեք ու շոգեխաշեք մինչև բրնձի պատրաստ լինելը:
  11. Պատրաստի ուտեստի վրա կտրտած մաղադանոս լցրեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1622 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ