...

Հեշտ ու համեղ. Ժուլյեն՝ հավի ֆիլեով

Հեշտ ու համեղ. Ժուլյեն՝ հավի ֆիլեով

Պատրաստեք հավի մսով ու շամպինյոններով այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 350 գ հավի խաշած ֆիլե
  • 600 գ շամպինյոն
  • 1 գլուխ սոխ
  • 1 բաժակ թթվասեր
  • 350 գ պինդ պանիր
  • 1/2 բաժակ հավի արգանակ
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • 1 ճ.գ. ցորենի ալյուր
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Հավի եփած ֆիլեն տաշեղների ձևով կտրատեք:
  2. Շամպինյոնները մաքրեք ու կտրատեք:
  3. Սոխը տաշեղների ձևով կտրատեք և սնկերի հետ յուղով տապակեք: Տապակելու վերջում աղ ու պղպեղ արեք:
  4. Ավելացրեք ալյուրն ու հավի ֆիլեն, էլի տապակեք:
  5. Ստացված զանգվածը լցրեք փոքրիկ, ջերմադիմացկուն տապակների մեջ, ավելացրեք արգանակն ու թթվասերը, 5 րոպե շոգեխաշեք:
  6. Վրան լցրեք քերած պանիրն ու թողեք ջեռոցում մինչև պանրի հալչելը:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   597 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ