...

Հեշտ ու համեղ. Կադի-չա

Հեշտ ու համեղ. Կադի-չա

Կադի-չան բադրիջանով ու համեմունքներով պատրաստված տաք աղցան է: Կորեական խոհանոցում լայնորեն օգտագործվում են գինձը, համեմն ու կծու պղպեղը, որոնք էլ բանջարեղենին կծվություն ու հաճելի համ են տալիս:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 2 հատ բադրիջան
  • 1 հատ լոլիկ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ չիլի պղպեղ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 1 ճ.գ. սոյայի սոուս
  • 15 գ համեմ կամ մաղադանոս
  • թեյի գդալի ծայրով աղացած սև պղպեղ
  • կես թեյի գդալ գինձ
  • բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Բադրիջանների ծայրերը երկու կողմից հեռացրեք, 3 մասի բաժանեք, մասերից յուրաքանչյուրը տաշեղաձև կտրատեք: Տեղադրեք խորը ափսեի մեջ, վրան 1 ճ.գ. աղ լցրեք, խառնեք: 20 րոպե թողեք:
  2. Բուլղարական պղպեղը տաշեղաձև կտրատեք՝ մոտավորապես բադրիջանի տաշեղների չափով: Սոխը մանր կտրատեք: Լոլիկի կեղևը հեռացրեք, խորանարդաձև կտրատեք:
  3. Թավայի մեջ բուսական յուղ լցրեք, մեջը կտրտած սոխը լցրեք, տապակեք մինչև թափանցիկ դառնալը:
  4. Ավելացրեք լոլիկի կտորները, մի քանի րոպե տապակեք:
  5. Ավելացրեք բուլղարական պղպեղը, ևս մի քանի րոպե տապակեք:
  6. Բադրիջանները 20 րոպեից հետո սառը ջրի տակ լավ լվացեք, ավելացրեք տապակվող բանջարեղենին և պարբերաբար խառնելով ևս 15 րոպե տապակեք:
  7. Տաք աղցանի պատրաստ լինելուց 1 րոպե առաջ ավելացրեք կտրտած կանաչին, մանր կտրտած սխտորը, տրորած գինձն ու չիլի պղպեղը:
  8. Վերջում լցրեք սոյայի սոուսն ու հանեք կրակից: Մի քանի րոպե թողեք կափարիչի տակ, հետո լցրեք ափսեի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   654 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ