...

Հեշտ ու համեղ. Կաղամբով ու ընկույզով փխալի

Հեշտ ու համեղ. Կաղամբով ու ընկույզով փխալի

Վրացական այս ուտեստը՝ փխալին, մանրացրած կանաչիով, բանջարեղենով կամ երբեմն նույնիսկ մսով ու ձկով նախուտեստ է: Ամենատարբեր մթերքներից փխալի պատրաստելու զանազան եղանակներ կան, սակայն այս ուտեստի մեջ ամենից հաճախ օգտագործվող բաղադրիչն ընկույզն է: 

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 200 գ կաղամբ
  • 100 գ ընկույզ
  • 5-6 ճյուղ կամ 10 գ կանաչ սոխ
  • 4-5 ճյուղ կամ 5 գ մաղադանոս
  • 1/2 թ.գ. խմելի-սունելի
  • 1/2 թ.գ. աղացած գինձ (кориандр)
  • 1/2 թ.գ. չորացրած սխտոր
  • 2 պտղունց աղացած կարմիր կծու պղպեղ
  • 2 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  1. Կաղամբի տերևները միջին չափի կտրատեք, լցրեք ջրով կաթսայի մեջ, դրեք կրակին, հասցրեք եռման աստիճանի: Եփեք 5-6 րոպե, մինչև կաղամբի փափկելը:
  2. Կաղամբը լցրեք ցանցի վրա, թողեք ամբողջությամբ քամվի:
  3. Բլենդերի մեջ լցրեք ընկույզը, աղը, խմելի-սունելին, աղացած գինձը, կարմիր պղպեղն ու չորացրած սխտորը:
  4. Կանաչ սոխն ու մաղադանոսը խոշոր կտրատեք, ավելացրեք բլենդերի պարունակությանը:
  5. Բլենդերով մեծ արագության տակ հարեք մինչև բաղադրիչների՝ մանր փշուրների վերածվելը:
  6. Ապա բլենդերի մեջ ավելացրեք կաղամբի եփած տերևները:
  7. Բլենդերով կրկին հարեք: 
  8. Ստացված ընկույզակաղամբային զանգվածը լցրեք պնակի մեջ:
  9. Ձեռքով այդ զանգվածից մոտավորապես 30-32 գրամանոց գնդիկներ պատրաստեք ու տեղադրեք սկուտեղի վրա:
  10. Մատուցեք՝ ցանկության դեպքում զարդարելով կանաչու տերևներով կամ նռան հատիկներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ