...

Հեշտ ու համեղ. Կանաչ լոբով և աղացած մսով ուտեստ

Հեշտ ու համեղ. Կանաչ լոբով և աղացած մսով ուտեստ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները

  • 2 գլուխ սոխ
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • 300 գ տավարի մսի խճողակ
  • 2 ճ.գ. սոյայի սոուս
  • 400 գ կանաչ լոբի
  • աղ, մսի համար նախատեսված համեմունք
  • մի քանի ճյուղ կանաչի

Պատրաստման եղանակը

  1. Սոխը մանր խորանարդների ձևով կտրատեք: Թավայի մեջ լցրեք բուսական յուղը, դրեք կրակին, ավելացրեք կտրտած սոխը, տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  2. Տապակած սոխին ավելացրեք մսի խճողակը, ուժեղ կրակի վրա 5 րոպե տապակեք:
  3. Տապակած մսի հետ խառնեք սոյայի սոուսը, մսի համար նախատեսված համեմունքն ու կտրտած կանաչին: Ապա ավելացրեք կանաչ լոբին, աղ արեք, թավայի կափարիչը ծածկեք ու կրակը թուլացրեք: 
  4. Պարբերաբար խառնելով՝ պատրաստեք մինչև լոբու փափկելը: Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   866 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ