...

Հեշտ ու համեղ. Կանաչ լոբով, հավի մսով ու պղպեղով աղցան

Հեշտ ու համեղ. Կանաչ լոբով, հավի մսով ու պղպեղով աղցան

Պատրաստեք այս համեղ տաք աղցանը:

Բաղադրիչները

  • 2 կտոր հավի փափկամիս
  • 2 հատ բուլղարական պղպեղ
  • 1 գլուխ սոխ
  • 400 գ կանաչ լոբի
  • 1 պճեղ սխտոր
  • 1-2 ճ.գ. սոյայի սոուս
  • աղ, աղացած սև պղպեղ
  • բուսական յուղ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

  1. Հավի փափկամիսը փոքր կտորներով կտրատեք, պղպեղը տաշեղաձև կտրատեք, իսկ սոխը՝ կիսաօղակաձև: Լոբին 5 րոպեով լցրեք եռացող աղաջրի մեջ:
  2. Թավայի մեջ լցրեք բուսական յուղը, մեջը տապակեք հավի մսի կտորները մինչև պատրաստ լինելը՝ մոտ 10-15 րոպե: Աղ ու պղպեղ արեք: Առանձին տապակեք սոխը, ապա ավելացրեք բուլղարական պղպեղն ու ևս 10 րոպե տապակեք:
  3. Հավի տապակած մսին ավելացրեք կանաչ լոբին ու տապակած բանջարեղենը, մանրացրած սխտորն ու սոյայի սոուսը: Խառնեք ու մի քանի րոպե էլ տապակեք:
  4. Մատուցեք տաք վիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ