...

Հեշտ ու համեղ. Կանաչ լոբով ու վերմիշելով մինեստրոնե

Հեշտ ու համեղ. Կանաչ լոբով ու վերմիշելով մինեստրոնե

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 3-4 հատ լոլիկ
  • 100 գ կանաչ լոբի
  • 60 գ մանր վերմիշել
  • 2 հատ կարտոֆիլ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 1-2 պճեղ սխտոր
  • 1-2 ճ.գ. բուսական յուղ
  • 1 թ.գ. աղ
  • կես թ.գ. աղացած սև պղպեղ
  • փոքր փունջ թարմ մաղադանոս
  • 800 մլ ջուր

Պատրաստման եղանակը

  1. Գազարը մաքրեք, բարակ կիսաօղակների ձևով կտրատեք:
  2. Սոխը մաքրեք, մանր խորանարդաձև կտրատեք:
  3. Կանաչ լոբին մաքրեք, լվացեք, մոտ 3 սմ երկարության մասերի բաժանեք:
  4. Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, հանեք, պահեք սառը ջրի տակ, կեղևը հեռացրեք, պտղամիսը մանր խորանարդների ձևով կտրատեք:
  5. Սխտորը մաքրեք, մանր կտրատեք: Հաստ հատակով կաթսան դրեք կրակին, մեջը լցրեք կտրտած սոխն ու սխտորը: Խառնելով՝ միջին ուժգնության կրակի վրա 2-3 րոպե տապակեք մինչև թափանցիկ դառնալն ու փափկելը:
  6. Կարտոֆիլը մաքրեք, միջին չափի խորանարդների ձևով կտրատեք: Կաթսայի մեջ ավելացրեք կտրտած գազարն ու կարտոֆիլը:
  7. Կաթսայի մեջ ավելացրեք կտրտած լոլիկը: Խառնեք կաթսայի պարունակությունն ու 3-4 րոպե պատրաստեք:
  8. Կաթսայի մեջ լցրեք անհրաժեշտ քանակի ջուր ու այն հասցրեք եռման:
  9. Ավելացրեք կանաչ լոբին ու միջին ուժգնության կրակի վրա 5-6 րոպե եփեք:
  10. Ավելացրեք նաև վերմիշելը, աղ ու պղպեղ արեք: Խառնեք ու 3-4 րոպե էլ պատրաստեք: Մաղադանոսը լվացեք, տերևները մանր կտրատեք ու ավելացրեք ապուրին: Ապուրը եռացրեք ու հանեք կրակի վրայից:
  11. Ապուրը մատուցեք անմիջապես պատրաստ լինելուց հետո: Մատուցելիս վրան կտրտած մաղադանոս լցրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   315 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ