...

Հեշտ ու համեղ. Կանաչ ոլոռի հետ շոգեխաշած խոզի միս

Հեշտ ու համեղ. Կանաչ ոլոռի հետ շոգեխաշած խոզի միս

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 600 գ խոզի միս
  • 600 գ կանաչ ոլոռ
  • 1 գլուխ սոխ
  • 2 կոթուն նեխուր
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 6 պճեղ սխտոր
  • 100 մլ տոմատի մածուկ
  • 400 մլ ջուր
  • սամիթ, մաղադանոս՝ ըստ ճաշակի
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 2 հատ դափնու տերև

Պատրաստման եղանակը

  1. Նեխուրը լվացեք, չորացրեք, շատ մանր կտրատեք: Սխտորը մանր կտրատեք: Նեխուրը բուսական յուղի մեջ 3 րոպե տապակեք, ավելացրեք սխտորը:
  2. Խոզի միսը լվացեք, ոչ մեծ կտորներով կտրատեք: Լցրեք նեխուրով թավայի մեջ: Պատրաստեք մինչև միսը ամբողջությամբ բաց գույն ստանա (առանց վարդագույն երանգի):
  3. Ավելացրեք տոմատի մածուկը, ոլոռը, ջուրը, դափնու տերևը, աղ ու պղպեղ արեք: Կափարիչը փակեք, 30-40 րոպե շոգեխաշեք:
  4. Մատուցելուց առաջ կտրատեք մաղադանոսն ու սամիթը: Ուտեստը լցրեք ափսեների մեջ, վրան կանաչի լցրեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   334 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ