...

Հեշտ ու համեղ. Կանաչիով ու սերուցքով ձու

Հեշտ ու համեղ. Կանաչիով ու սերուցքով ձու

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 2 հատ ձու
  • 2 ճյուղ կանաչ սոխ
  • 1-2 ճյուղ մաղադանոս
  • 1-2 ճյուղ համեմ
  • 4 ճ.գ. սերուցք (20 տոկոս յուղայնությամբ)
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • 1 թ.գ. կարագ

Պատրաստման եղանակը

  1. Ուտեստը պատրաստելու համար կարող եք օգտագործել կոկոտամաններ կամ ջերմադիմացկուն փոքր կերամիկական ֆորմաներ:
  2. Կաթսայի մեջ 2 լ ջուր լցրեք, դրեք կրակին, եռացրեք:
  3. Համեմի ու մաղադանոսի ցողուններն առանձնացրեք (տերևները հետո են պետք գալու): Կանաչ սոխը, համեմի ու մաղադանոսի ցողունները լվացեք ու փոքր կտորներով կտրատեք: Լցրեք եռացող ջրի մեջ ու թույլ կրակի վրա 3-4 րոպե եփեք: Ջուրը քամեք:
  4. Ֆորմաները կամ կոկոտամանները պատեք կարագով: Եփած կանաչին ու սոխը լցրեք ֆորմաների մեջ, մի փոքր աղ արեք:
  5. Յուրաքանչյուր ֆորմայի մեջ մեկ ձու ջարդեք:
  6. Ձվերի վրա 2-ական ճ. գդալ սերուցք լցրեք:
  7. Մաղադանոսի ու համեմի տերևները մանր կտրատեք: Լցրեք սերուցքի վրա: Աղ ու պղպեղ արեք:
  8. Ֆորմաները տեղադրեք խորը տապակի մեջ, տապակի մեջ ջուր լցրեք այնքան, որպեսզի ֆորմաների կեսը ծածկի:
  9. Տապակը 10-15 րոպեով տեղադրեք 170-180 աստիճան տաքության ջեռոցում: 10 րոպե թողնելու դեպքում դեղնուցը մի փոքր ջրիկ է ստացվում, 15-ի դեպքում՝ ավելի պինդ: Հետևեք ընթացքին, որպեսզի տապակը դուր հանելու պահը բաց չթողնեք:
  10. Ուտեստը մատուցեք կոկոտամանների կամ ֆորմաների մեջ:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ