...

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլով բրիտանական թխվածքաճաշ

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլով բրիտանական թխվածքաճաշ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 500 գ կարտոֆիլ
  • 2 գլուխ սոխ
  • 150 գ չեդեր կամ այլ պանիր
  • 250 գ կարագ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • մի քանի ճյուղ կանաչի

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը օղակաձև կտրատեք: Սոխը օղակաձև կտրատեք ու չորս մասի բաժանեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք:
  2. Ջերմադիմացկուն թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա 60 գ կարագ տաքացրեք: Սոխը տապակեք մինչև փափկելը, բայց մի կարմրեցրեք: Լցրեք ափսեի մեջ:
  3. Թավայի մեջ էլի 80-100 գ կարագ ավելացրեք, հալեցրեք: Թավան հանեք կրակից: Թավայի մեջ կարտոֆիլի մի շերտ շարեք: Աղ ու պղպեղ արեք: Կարտոֆիլների վրա լցրեք սոխի մի մասը, վրան՝ քերած պանրի մի մասը:
  4. Շերտերը կրկնեք այնպես, որ վերին շերտը կարտոֆիլը լինի: Կարտոֆիլի վրա կարագի կտորներ դրեք:
  5. Թավան 20-25 րոպեով տեղադրեք 200 աստիճան տաքության ջեռոցում մինչև կարտոֆիլի փափկելը:
  6. Պատրաստի թխվածքաճաշը տեղադրեք ափսեի մեջ ու վրան կտրտած կանաչի լցրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   297 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ