...

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլով ու խմորագնդիկներով ապուր

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլով ու խմորագնդիկներով ապուր

Պատրաստեք կարտոֆիլով, սալով ու խմորագնդիկներով ապուրը:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 4 հատ կարտոֆիլ
  • 1 հատ գազար
  • 1 գլուխ սոխ
  • 40 գ սալ (шпик)
  • 1 լիտր ջուր
  • 1 հատ դափնու տերև
  • 3 հատ հատիկավոր սև պղպեղ
  • աղ

Խմորագնդիկների համար

  • 2 ճ.գ. ցորենի ալյուր
  • 1 ճ.գ. կարագ
  • 1 հատ ձու
  • 130 գ. կաթ

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը փոքր խորանարդների ձևով կտրատեք, վրան եռացրած աղաջուր լցրեք ու թույլ եռալով 10 րոպե եփեք:
  2. Սոխը բարակ կիսաօղակաձև կտրատեք: Սալը փոքր խորանարդների ձևով կտրատեք, լցրեք լավ տաքացրած թավայի մեջ ու տապակեք մինչև ճարպը հալչի: Ավելացրեք սոխը, տապակեք:
  3. Սոխը հեռացրեք թավայի միջից, այդ նույն թավայի հալած ճարպի մեջ տապակեք բարակ տաշեղների ձևով կտրտած գազարը:
  4. Խմորագնդիկների համար լավ խառնեք ալյուրը, կարագը, ձուն, կաթն ու աղը:
  5. Սոխը, գազարը, դափնու տերևն ու հատիկավոր սև պղպեղը ավելացրեք կարտոֆիլին, ապա թեյի գդալով ապուրի մեջ իջեցրեք խմորագնդիկներն ու ևս 7 րոպե եփեք:
  6. Մատուցելիս ապուրի վրա կտրտած սամիթ լցրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1162 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ