...

Հեշտ ու համեղ. Կիտրոնով ու բեկոնով լցոնած հավ

Հեշտ ու համեղ. Կիտրոնով ու բեկոնով լցոնած հավ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 1 հատ հավ
  • 2 հատ կիտրոն
  • 100 գ բեկոն
  • 150 գ կարագ
  • 1 փունջ համեմ
  • 10 հատ կարտոֆիլ
  • 4 պճեղ սխտոր
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 2 ճ.գ. սամիթի կտրտած տերևներ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Բեկոնը քառակուսիների ձևով կտրատեք, խառնեք կարագի ու մանր կտրտած համեմի հետ:
  2. Կիտրոնները խոշոր կտորներով կտրատեք:
  3. Հավը չորացրեք, վրան աղ ու պղպեղ քսեք, մեջքի վրա պառկեցրեք: Կրծքի կաշին առանձնացրեք, որպեսզի գրպանիկ ստացվի, բդիկների վրա երեք կտրվածք արեք: Գրպանիկն ու կտրվածքները լցոնեք բեկոնի զանգվածով: Հավի փորի մեջ տեղադրեք կտրտած կիտրոնը: Հավը տեղադրեք կարագ քսած տապակի մեջ:
  4. Կարտոֆիլն առանց կեղևը հեռացնելու լվացեք, օղակաձև կտրատեք, աղ արեք, ավելացրեք մանր կտրատած սխտորը, խառնեք:
  5. Կարտոֆիլը շարեք հավի շուրջբոլորը, տեղադրեք ջեռոցում մինչև պատրաստ լինելը:
  6. Պատրաստի հավը մասնատեք, մատուցեք կարտոֆիլի հետ՝ վրան սամիթի տերևներ լցնելով:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1043 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ