...

Հեշտ ու համեղ. Լոբով, լոլիկով ու չորահացով աղցան

Հեշտ ու համեղ. Լոբով, լոլիկով ու չորահացով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները

  • 200-300գ հավի եփած կրծքամիս
  • 1-2 լոլիկ
  • 100 գ պինդ պանիր
  • 200 գ պահածոյացված կամ եփած կարմիր լոբի
  • 50-100 գ չորահաց՝ ցանկացած համով
  • 3 ճ.գ. մայոնեզ
  • աղ
  • ցանկացած տեսակի կանաչի՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը 

  1. Հավի եփած կրծքամիսը ու լոլիկը խորանարդաձև կտրատեք:
  2. Պանիրը խոշոր քերիչով քերեք:
  3. Ավելացրեք լոբին, չորահացը, մայոնեզն ու աղը և խառնեք:
  4. Ցանկության դեպքում կտրտած կանաչի ավելացրեք:
  5. Աղցանը միանգամից մատուցեք, քանի դեռ չորահացը չի փափկել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   269 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ