Այս վառ արտահայտված համով ուտեստը կարող է որպես շատ լավ ամառային ընթրիք ծառայել: Եթե հյուրեր եք ունենալու, նրանք անպայման կգնահատեն ձեր ջանքերը: Տպավորությունը մեծացնելու համար կարող եք նրանց համար տերինը պատրաստել շրջանաձև ամանի մեջ, ինչպես նկարում է պատկերված:
Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 1,5 օր առաջ:
Բաղադրիչները
10-12 բաժնի համար
- 3 կգ պինդ, սալորանման լոլիկ
- 500 գ մոցարելա պանիր
- 600-800 գ զեյթուն՝ առանց կորիզների
- 1 ճյուղ ուրց
- 1 պճեղ սխտոր
- ձիթապտղի ձեթ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Լոլիկները կիսեք, հեռացրեք հեղուկն ու սերմերը: Լոլիկները կտրված մասը դեպի վեր շարեք տապակի վրա՝ ձեթով պատված փայլաթիթեղի վրա: Լոլիկների վրա լցրեք ուրցի տերևները, աղ արեք, վրան ճզմած ու կտրտած սխտորի հետ խառնած ձիթապտղի ձեթ ցայեք:
- Տապակը տեղադրեք սառը ջեռոցի մեջ, ապա միացրեք այն 100 աստիճան Ցելսիուս տաքության վրա, թողեք 10-12 ժամ եփվեն: Հետևեք լոլիկներին. դրանք պետք է թառամեն, այլ ոչ թե չորանան: Եթե լոլիկները շատ չորանան, վրաները ձեթ արեք:
- Մոցարելա պանիրը կտրտեք ու չորացրեք: Զեյթունները բլենդերի օգնությամբ մանրացրեք, մինչև միատարր պաշտետ դառնալը:
- Վերցրեք կեքսերի համար նախատեսված ուղղանկյունաձև տարան, վրան թաղանթի կտոր գցեք այնպես, որ ծայրերը երկու կողմից կախվեն:
- Ամանի հատակին շարեք լոլիկների կեսը, իսկ նրանց վրա՝ մոցարելայի կեսը: Աղ ու պղպեղ արեք, ապա ավելացրեք ձիթապտղի պաշտետի կեսը: Ձիթապտղի շերտը ծածկեք մնացած մոցարելայով, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մնացած ձիթապտուղը, ապա ծածկեք լոլիկների մյուս կեսով: Սեղմեք:
- Լոլիկները ծածկեք երկու կողմերից կախված թաղանթով և առնվազն 24 ժամ պահեք սառնարանում: Մատուցելուց առաջ թաղանթը բացեք, տերինները շրջեք ափսեի կամ սկուտեղի մեջ, թաղանթը հանեք ու տերինը շատ սուր դանակով կտրեք:
Տերինը մատուցեք շատ սառը կամ սենյակային ջերմաստիճանի վիճակում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020