...

Փորձեք, շատ համեղ է. Մարինացված տավարի միս

Փորձեք, շատ համեղ է. Մարինացված տավարի միս

Ձեզ ենք ներկայացնում ֆրանսիական խոհանոցի ուտեստներից ևս մեկը՝ մարինացված տավարի միս: Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 3 ժամ առաջ:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 6 կտոր տավարի միս, յուրաքանչյուրը՝ մոտ 250 գ
  • 1 շիշ կարմիր չոր գինի
  • 150-200մլ կոնյակ
  • 120մլ պորտվեյն
  • 2 միջին գազար
  • 1 միջին գլուխ սոխ
  • 50գ կարագ
  • 250գ կրեմ-ֆրեշ կամ թթվասեր
  • 1 ճյուղ թարխուն
  • 2 ճյուղ ուրց
  • 3թ.գ. հատիկավոր պղպեղ
  • 1 դափնու տերև
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Մանր կտրատեք գազարն ու սոխը: Դրանք մսի կտորների ու թարխունի հետ տեղադրեք տափակ ափսեի մեջ: Վրան կարմիր գինի լցրեք: Ավելացրեք դափնու տերևը, ուրցը, աղն ու պղպեղը: Նվազագույնը 2 ժամով սառը տեղում դրեք:
2. Մսից հեռացրեք առաջացած հեղուկը: Թույլ կրակի վրա տաքացրեք կարագը:
3. Ուժեղ կրակի վրա տապակեք միսը, յուրաքանչյուր կողմը՝ 2 րոպե: Միսը հանեք կրակից, աղ ու պղպեղ արեք:
4. Մսով թավայի մեջ լցրեք կոնյակն ու այրեք: Թողեք ալկոհոլը մինչև վերջ այրվի: Միսը հանեք թավայից: Թավայի մեջ լցրեք հեղուկը, որը գոյացել է միսը աղ դնելուց (300մլ) ու պորտվեյնը, ավելացրեք կրեմ-ֆրեշը կամ թթվասերը: Հասցրեք եռման աստիճանի ու ցածր կրակի վրա 10 րոպե եփեք:
5. Ավելացրեք հատիկավոր պղպեղը: Միսը դրեք ափսեների մեջ, վրան լցրեք սոուսը:
6. Ուտեստը մատուցեք մակարոնի հետ:

Խորհուրդ. Կրեմ-ֆրեշը տիպիկ ֆրանսիական կաթնամթերք է: Եթե այն խանութներում չի վաճառվում, կարող եք փոխարինել ոչ յուղոտ թթվասերով կամ ինքներդ պատրաստել: Իսկ պատրաստելու համար պետք է հավասար չափաբաժիններով խառնել15-20 տոկոսանոց թթվասերն ու 30 տոկոսանոց սերուցքը: Ստացված խառնուրդը լցրեք հերմետիկ փակվող տարայի մեջ ու 12 ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա ևս 24 ժամ տեղադրեք սառնարանում: Վերջ. կրեմ-ֆրեշը պատրաստ է:

«Չորրորդ իշխանություն», 4, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ