...

Հեշտ ու համեղ. Լոլիկով, մոցարելայով ու ռեհանով ուտեստ

Հեշտ ու համեղ. Լոլիկով, մոցարելայով ու ռեհանով ուտեստ

Պատրաստեք այս համեղ, թեթև ուտեստը:

Բաղադրիչները 
3 բաժնի համար

  • 2-3 հատ լոլիկ
  • 6-7 փոքր կտոր մոցարելա պանիր
  • 1 փունջ ռեհան
  • 2 պճեղ սխտոր
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1-ական պտղունց աղ ու աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Խորը պնակի մեջ լցրեք ձիթապտղի ձեթը, աղը, աղացած սև պղպեղը, ճզմած սխտորը:
  2. Մանր կտրատեք ռեհանը, ավելացրեք ձեթի զանգվածին: Խառնեք:
  3. Լոլիկները օղակաձև կտրատեք, շարեք տափակ ու լայն ափսեի վրա:
  4. Լոլիկների վրա քսեք ձեթից, սխտորից ու ռեհանից պատրաստած խառնուրդը:
  5. Մոցարելայի կտորները դրեք լոլիկների վրա, վրան աղացած սև պղպեղ արեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   553 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ