...

Հեշտ ու համեղ. Լոլիկով ու լոբով թանձրապուր

Հեշտ ու համեղ. Լոլիկով ու լոբով թանձրապուր

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները

  • 1 բաժակ լոբի
  • 3 հատ լոլիկ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 100 գ նեխուրի ցողուն
  • 1 հատ գազար
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ.գ. ձիթապտղի յուղ
  • 0,5 թ.գ. խնկածաղիկ (орегано)
  • 2,5 լ ջուր
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Լոբին լվացեք, 2 ժամով թողեք սառը ջրի մեջ:
  2. Լոբին լցրեք կաթսայի մեջ, վրան ջուր ավելացրեք ու 40 րոպե եփեք միջին ուժգնության կրակի վրա:
  3. Կտրտեք գազարը, նեխուրի ցողունը, մաքրած սոխն ու բուլղարական պղպեղը:
  4. Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, հանեք ու կեղևը հեռացրեք:
  5. Լոլիկը բլենդերով հարեք:
  6. Ձիթապտղի ձեթով թավան դրեք կրակին, սոխն ու գազարը տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  7. Ավելացրեք բուլղարական պղպեղն ու ևս 7 րոպե պատրաստեք:
  8. Լոբով կաթսայի մեջ ավելացրեք նեխուրը, հարած լոլիկն ու տապակած բանջարեղենը: 15 րոպե շոգեխաշեք:
  9. Ավելացրեք աղը, խնկածաղիկը, հանեք կրակի վրայից ու 20 րոպե փակ կափարիչով թողեք մնա: Լցրեք ափսեներն ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   199 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ