...

Հեշտ ու համեղ. Լոլիկով ու պարմեզանով սուպ-պյուրե

Հեշտ ու համեղ. Լոլիկով ու պարմեզանով սուպ-պյուրե

Պատրաստեք բանջարեղենով ու պանրով այս համեղ սուպ-պյուրեն:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 6 հատ լոլիկ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 30 գ նեխուրի արմատ
  • 1 թ.գ. ձիթապտղի ձեթ
  • 2 բաժակ մսային արգանակ
  • 2 ճ.գ. սերուցք
  • 4 ճ.գ. քերած պարմեզան պանիր
  • աղացած սև պղպեղ, աղ, մի փոքր շաքարավազ

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, հանեք, մաքրեք կեղևից: Լոլիկի պտղամիսը կտրատեք:
  2. Սոխը, նեխուրն ու գազարը մանր խորանարդների ձևով կտրատեք, ձեթի մեջ տապակեք: Վրան լցրեք մսային արգանակը: Ավելացրեք կտրտած լոլիկը, շաքարավազը, աղ ու պղպեղ արեք, 15 րոպե եփեք:
  3. Բանջարեղենը արգանակի հետ միասին բլենդերով հարեք, խառնեք սերուցքի հետ, ապուրը տաքացրեք:
  4. Մատուցելիս ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան լցրեք քերած պանիրն ու զարդարեք կանաչիով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1002 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ