...

Հեշտ ու համեղ. Լորի ձուն՝ շոտլանդական ձևով

Հեշտ ու համեղ. Լորի ձուն՝ շոտլանդական ձևով

Պատրաստեք բրիտանական խոհանոցի այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
7 բաժնի համար

  • 7 հատ լորի ձու
  • 200 գ հավի մսի խճողակ
  • 10 գ մաղադանոսի տերևներ
  • 1/4 բաժակ ալյուր
  • 1/2 բաժակ աղացած չորահաց
  • 1 հատ հավի ձու
  • աղ
  • հավի համեմունք
  • աղացած սև պղպեղ
  • 1 լ բուսական յուղ

Պատրաստման եղանակը

  1. Լորի ձվերը եփեք, թողեք սառչեն ու մաքրեք:
  2. Հավի մսի խճողակը համեմեք հավի մսի համեմունքով, աղացած սև պղպեղով ու աղով: Ավելացրեք մաղադանոսի կտրտած տերևները:
  3. Վերցրեք 50 գ մսի խճողակ ու տափակացրեք: Կենտրոնում դրեք լորի եփած ձուն ու այն ամբողջությամբ ծածկեք մսով՝ գնդիկ ստանալով:
  4. Գնդիկը գլորեք ալյուրի, ապա հարած հավի ձվի, հետո աղացած չորահացի մեջ:
  5. Գնդիկները 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
  6. Բուսական յուղը լցրեք խորը թավայի մեջ ու գնդիկները միջին ուժգնության կրակի վրա 1,5-2 րոպե տապակեք:
  7. Ոսկեգույն դարձած գնդիկները դրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Տեղադրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ