Պատրաստեք այս համեղ աղցանը:
Բաղադրիչները
1 բաժնի համար
- 150 գ ֆունչոզա
- 1 հատ վարունգ
- 1 հատ բուլղարական պղպեղ
- 1 հատ գազար
- 50 մլ ձիթապտղի ձեթ
- 50 մլ սոյայի սոուս
- 1 թ.գ. շաքարավազ
- 3-4 պճեղ սխտոր
Պատրաստման եղանակը
- Փոքր պնակի մեջ խառնեք սոյայի սոուսը, ձիթապտղի ձեթը, շաքարավազն ու ճզմած սխտորը:
- Վարունգը, բուլղարական պղպեղը, գազարը բարակ շերտերով կտրատեք:
- Կտրտած բանջարեղենը լցրեք ստացված համեմունքային խառնուրդի մեջ, լավ խառնեք:
- Ֆունչոզան, տուփի վրա նշած ցուցումներին հետևելով, եփեք, թողեք ցանցի վրա քամվի, սառը ջրով լվացեք:
- Ֆունչոզան լցրեք կտրտած բանջարեղենի վրա, խառնեք և 1-6 ժամով տեղադրեք սառնարանում:
- Հանեք սառնարանից, լցրեք աղցանամանի մեջ ու մատուցեք: