...

Հեշտ ու համեղ. Մարինացված վարունգ ջեռոցում

Հեշտ ու համեղ. Մարինացված վարունգ ջեռոցում

Քաղցր-թթու մարինացված այս վարունգները կարելի է պատրաստել ընդամենը 10 րոպեում: Ձեր սեղանին հրաշալի բանջարեղենային նախուտեստ կհայտնվի, այն կարելի է օգտագործել նաև բուրգեր պատրաստելիս, կամ էլ պահածոյացնել ձմեռվա համար, և կամ օգտագործել աղցաններ պատրաստելիս:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 500գ վարունգ
  • 220 գ գլուխ սոխ
  • 400 գ շաքարավազ
  • 200 մլ 6 տոկոսանոց քացախ
  • 2 թ.գ. աղ
  • 1 թ.գ.  մանանեխի սերմեր
  • 1/2 թ.գ. աղացած քրքում

Պատրաստման եղանակը

  1. Վարունգը բարակ օղակների ձևով կտրատեք:
  2. Սոխը մաքրեք, կիսաօղակաձև կտրատեք:
  3. Վարունգը, սոխը, աղը, մանանեխի սերմերը, քրքումը, շաքարավազը և քացախը լցրեք խորը տապակի մեջ: Խառնեք:
  4. Տապակը 3 րոպեով տեղադրեք ջեռոցում՝ ամենաբարձր ջերմաստիճանի վրա: Հանեք ջեռոցից ու խառնեք: Հետո էլի 4 րոպեով տեղադրեք նույն ջերմաստիճանի ջեռոցում:
  5. Մարինացված վարունգները հանեք ջեռոցից, լցրեք բանկայի մեջ, հովացրեք ու տեղադրեք սառնարանում:
  6. Սառնարանից հանեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   303 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ