...

Հեշտ ու համեղ. Մինի-պիցցա՝ թավայի մեջ

Հեշտ ու համեղ. Մինի-պիցցա՝ թավայի մեջ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 1 բաժակ կեֆիր
  • 1 հատ ձու
  • 100 գ ալյուր
  • 0,5 թ.գ. կերակրի սոդա
  • 1 պտղունց աղ
  • 2 հատ լոլիկ
  • 100 գ երշիկ
  • 100 գ պանիր

Պատրաստման եղանակը

  1. Կեֆիրը ձվի, աղի ու կերակրի սոդայի հետ հարեք: Ավելացրեք մաղած ալյուրն ու խմոր հունցեք:
  2. Լոլիկն ու երշիկը փոքր խորանարդների ձևով կտրատեք: Պանիրը քերիչով քերեք:
  3. Խմորը գդալով լցրեք թեժ թավայի մեջ՝ յուղաբլիթի պես: Մի կողմից 3 րոպե տապակեք, շրջեք: 
  4. Շրջած կողմի վրա լցրեք կտրտած լոլիկն ու երշիկը, վրան՝ քերած պանիրը: Թավան կափարիչով ծածկեք ու պատրաստեք մինչև պանրի հալչելը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   312 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ