...

Հեշտ ու համեղ. Մրգային ասորտի՝ ծովախեցգետիններով

Հեշտ ու համեղ. Մրգային ասորտի՝ ծովախեցգետիններով

Ուտեստը պատրաստելիս դեղձի փոխարեն կարող եք ծիրան, նեկտարին կամ փափուկ տանձ օգտագործել:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 15-20 հատ ծովախեցգետին
  • 1 հատ անանաս
  • 4-5 հատ դեղձ
  • 1 բաժակ ելակ
  • 1/3 բաժակ թթվասեր
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • աղացած կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Անանասը կիսեք: Յուրաքանչյուր կեսից պտղամիսը կիսով չափ հանեք ու կտրատեք:
  2. Դեղձերի կորիզները հեռացրեք, կտրատեք, ելակները կիսեք:
  3. Ծովախեցգետինները աղաջրի մեջ եփեք, հովացրեք ու մաքրեք:
  4. Փորած անանասների մեջ շերտերով տեղադրեք ծովախեցգետինը, անանասի ու դեղձի կտորներն ու ելակը:
  5. Մատուցելիս լցոնած անանասների վրա լցրեք շաքարավազի ու աղացած կարմիր պղպեղի հետ խառնած թթվասերը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   548 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ