...

Հեշտ ու համեղ. Մսի խճողակով ու բրնձով ապուր

Հեշտ ու համեղ. Մսի խճողակով ու բրնձով ապուր

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 300 գ տավարի մսի խճողակ
  • 200 գ պահածոյացված լոլիկ (կտրտած)՝ սեփական հյութի մեջ 
  • 80 գ բրինձ
  • 120 գ գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 30 գ տոմատի մածուկ
  • 40 մլ բուսական յուղ
  • 1 թ.գ. խմելի-սունելի
  • աղացած կծու պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 25 գ մաղադանոս
  • 1,5 լ ջուր
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Սոխը մաքրեք, խորանարդաձև կտրատեք: Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը, լցրեք կտրտած սոխն ու 5 րոպե տապակեք՝ մինչև սոխի փափկելը:
  2. Կաթսայի մեջ ավելացրեք մսի խճողակը: Միջին ուժգնության կրակի վրա 5-7 րոպե խառնելով տապակեք խճողակն ու սոխը: Ավելացրեք կես թեյի գդալ խմելի-սունելին և 30 վայրկյան տապակեք:
  3. Ապա ավելացրեք պահածոյացված լոլիկը՝ սեփական հյութի մեջ ու տոմատի մածուկը: Խառնեք և 1-2 րոպե տապակեք:
  4. Բրինձը մի քանի անգամ լվացեք ու ավելացրեք կաթսայի պարունակությանը: Վրան եռացրած ջուր լցրեք: Աղ արեք: Միջին ուժգնության կրակի վրա մոտ 20 րոպե եփեք մինչև բրնձի պատրաստ լինելը:
  5. Ավելացրեք աղացած սև պղպեղը, մնացած կես գդալ խմելի-սունելին և ցանկության դեպքում՝ աղացած կծու պղպեղը:
  6. Սխտորը մաքրեք, ճզմեք ու ավելացրեք ապուրին:
  7. Մաղադանոսը մանր կտրատեք, ավելացրեք ապուրին: Կարող եք մի քիչ կտրտած մաղադանոս թողնել մատուցելու համար: Խառնեք ապուրն ու կրակն անմիջապես անջատեք: Կաթսան ծածկեք կափարիչով, 10 րոպե թողեք:
  8. Ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան լցրեք կտրտած մաղադանոսն ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1069 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ